Nokia-ն կորեական Kolon ապրանքանիշի և չեխական GINA ծրագրավորման ընկերության հետ համատեղ ներկայացրել է «խելացի» CHASE LifeTech FR բաճկոնը։

Բաճկոնը ունի վառ կանաչ գույնի համազգեստ է, որի ցուցիչները տվյալներ են հավաքում տիրոջ մասին՝

-սրտխփոցների հաճախականություն,

-ջերմաստիճան,

-տեղակայում,

-շարժման դիտարկում

Որոշ ցուցիչներ հնարավոր է փոխել, ըստ անհրաժեշտության։ Օրինակ հրշեջների համար՝ ջերմաստիճանի ցուցիչները կյանքի համար կարևոր և առաջնային են։

Բոլոր ստացված տվյալներն ուղարկվում են բազա, որտեղ հատուկ հավելվածը հավաքում և մշակում է դրանք իրական ժամանակի ռեժիմում։ Փորձագետները կարծում են, որ նման հագուստը կարող է բազում կյանքեր փրկել։ Մասնագետները նշում են, որ առաջիկա մեկ տարում կարող են սկսել բաճկոնի արտադրությունը։