Փետրվարի 22-ին թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը և Մալայզիայի համապատասխան կառույցների հետ ստորագրել է այդ երկրի առափնյա անվտանգության հրամանատարության նավերի համար սեփական արտադրության մարտական մոդուլներ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:

Վերոնշյալ մարտական մդոուլները մալայզիա կմատակարարվի 2019-2020թթ․-ին: Դրանք կարող են հավաքվել հենց Մալայզիայի տարածքում: 2017թ. այդ երկրում հիմնվել է «Ասելսան-Մալայզիա» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը վերահսկում է թուրքական ընկերությունը:

Հիմնական զենքը ամերիկյան արտադրության 30մմ տրամաչափի Mk44 Bushmaster-II Canon հրանոթն է: Մոդուլի վրա տեղադրել են նաև թիրախի ավտոմատ հետապնդման և խոցման համակարգ: Առկա է նաև 12.7 մմ տրամաչափի գնդացիր: