Փետրվարի 28-ին Մալիում ՄԱԿ-ի խաղապահների ավտոշարասյունը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել է խաղաղապահ առաքելության 4 զինծառայող, 4՝ ծանր վիրավորվել:

Պայթյունը եղել է Մոպտի շրջանում: Խաղապահները Բանգլադեշից էին: Նա նաև հայտնել է, որ այս միջադեպից մեկ օր առաջ մեկ այլ հարձակման հետևանքով զոհվել էր նաև Մալիի զինված ուժերի 6 զինծառայող:

Մալին գտնվում Աֆրիկայում, որի հյուսիային հատվածը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահները քաղաքացիներին պաշտպանելու, ավազակային խմբերին զինաթափելու, ինչպես նաև տեղաբնակներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելություն են կատարում:

2016թ․-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել էր Մալիում իրավիճակը կայունացնելու և ամբողջ երկրում պետական կառավարումը վերահաստատելու համար 12000 խաղաղապահներից կազմված նոր առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը: