Ուկրաինական «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն փորձարկել է սեփական նախագծման «Ստուգնա» հակատանկային հրթիռային համալիրը: «Ստուգնան» համալրվել է հարավկորեական արտադրության ջերմատեսիլ սարքով: Այս մասին հայտնում է razm.info-ն:

Այն արդեն իսկ ընդունվել է ուկրաինական զինուժի սպառազինություն: Համալիրը համալրվել է հարավկորեական TBT ընկերության ջերմատեսիլ սարքով: TBT ընկերությունը մասնագիտացված է պաշտպանության նշանակության էլեկտրաօպտիկական սարքերի արտադրության ոլորտում: Նոր նշանոցը թույլ է տալիս թիրախին հետևել և այն ֆիքսել մինչև 20կմ հեռավորության վրա: Այս մոդուլը զգալիորեն մեծացնում է ուկրաինական համալիրի հնարավորությունները:

Ուկրաինայի զինուժի սպառազինությունում «Ստուգնա» հակատանկային հրթիռային համալիր կա դեռևս 2011թ․-ից: Նշենք, որ այս համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակը կոչվում է «Սկիֆ»: Այս համալիրը թիրախը կարող է խոցել մինչև 5 կմ հեռավորության վրա։