Արևելյան Գութայում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, որը հետևանք է ահաբեկիչների սադրանքների։

Այդ մասին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Անօրինական զինված կազմավորումների կողմից կատարվող սադրանքներն անհրաժեշտ ու անխուսափելի դարձրեցին ցամաքային հակաահաբեկչական գործողությունն Արևելյան Գութայում, որին օդից աջակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերը և ՌԴ-ի օդատիեզերական ուժերը»,-ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ «զինյալները համառ դիմադրություն են ցույց տալիս, հաղորդվում է նրանց կողմից ամերիկյան շարժական հակատանկային հրթիռային համալիրների կիրառման մասին»,հաղորդել է: