Աստղագետները հայտնել են Երկրին 2018DV1 աստղակերպի մոտենալու մասին: The Virtual Telescope Project 2.0 նախագծի կայքում, որտեղ տրվելու է 2018DV1-ի թռիչքի առցանց հեռարձակումը, հայտարարվել է, որ աստղակերպը կանցնի Երկրից 105 հազար կիլոմետր հեռավորության վրա: Օբյեկտի տրամագիծը տատանվում է 5,6-12 մետրի սահմաններում:

Աստղագետները նշում են, որ մեր մոլորակի հետ աստղակերպի բախման սպառնալիք չկա:

Այս մասին ռաջին անգամ 2018DV1-ը փետրվարի վերջին գրանցել են ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում գտնվող Մաունթ-Լեմմոն դիտարանի աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: