Ռուսաստանում գործարկվել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրի սերիական արտադրությունը:

«Ավանգարդ» հրթիռային համալիրի մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ հինգշաբթի խոսել է Դաշնային ժողովին հղած ուղերձում:

Բրիտանական Metro տաբլոիդն առաջարկել է նորագույն մշակման իր անվանումը: «Մենք կցանկանայինք անկասելի «Ավանգարդի» համար մեր անվանումն առաջարկել՝ «Սատանայի հարսնացու»,- նշել է պաբերականը:

Նորագույն մշակումը կարող է գերձայնային արագությամբ թռչել մթնոլորտի խիտ շերտերում։ Այդ առանձնահատկությունը հրթիռին անխոցելի է դարձնում յուրաքանչյուր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար:

«Դաշույն» ավիացիոն հրթիռային համալիրը արդեն զորքերի սպառազինության մեջ է: