Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ամփոփում է «Ձիթենու ճյուղ» գործողության հերթական փուլը։ Այսօր Թուրքական ԶՈւ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի գավառում հունվարի 20-ից ի վեր 2612 ահաբեկչի չեզոքացնելու մասին։ Այս մասին հայտնում է ազատություն-ը։

Շաբաթ օրն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը անդրադարձել է Աֆրինում տեղի ունեցող իրադարձություններին՝ Կոնյա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Նա «Արդարություն և Զարգացում» կուսակցության տեղական կառույցի անդամներին հայտնել է, որ Աֆրինը շրջապատված է, սահմանամերձ ողջ գոտին ազատված է ահաբեկիչներից:

Թուրքիան Աֆրինում՝ Սիրիայի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է մոտ մեկուկես ամիս առաջ։ Պաշտոնական Անկարան նրանց ահաբեկիչ և թուրքական պետության համար սպառնալիք է համարում։