Հայաստանում աճել են ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները: Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ․-ին Հայաստանում արտադրվել է 204հազար 102կարատ ադամանդ՝ 2016թ․-ի համեմատ աճելով 62.7 %-ով: 2016թ․-ին Հայաստանում արտադրվել է 125հազար 431կարատ ադամանդ:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

2017թ․-ին հանրապետությունում արտադրվել է 1929.2կգ ոսկերչական արտադրանք, որը 2016թ․-ի համեմատ 2.5 անգամ ավելի է: 2016թ-ի Հայաստանում արտադրվել է 781.2կգ ոսկերչական արտադրանք: