Երևանի և Ռուսաստանի համերգասրահներում կհյուրընկալվի Տաթևիկ Հովհաննիսյանը։ Նրան 1980թթ․-ականներին այլ կերպ անվանում էին «Էլլան Երևանից» կամ «Խորհրդային միության Ջազ Լեդին»։ Այս մասին տեղեկանում ենք tomsarkgh.am կայքից։

Մայիսի 27-ին երգչուհին համերգով կներկայանա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերի արժեքն է 5-20 հազար դրամ: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ: Մինչ այդ մայիսի 25-ին նա հանդես կգա Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Հայաստանից հետո նա համերգներ է նախատեսում Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 15 տարվա ընթացքում դա կլինի երկրորդ խոշոր համերգը:

Վերջին անգամ երգչուհին Հայաստանում համերգով հանդես է եկել 2014թ․-ին՝ Երևանում, Գյումրիում և Արցախում:

«Ամերիկայում լինել ջազմեն, արդեն մարտահրավեր է»,- մի առիթով ասել է հայկական ջազի լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը: