Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դուրս եկավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմից, ներառվելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել են Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից։

Համաձայն ստացված տեղեկության՝ ինստիտուտը վերափոխվել է և դարձել հիմնադրամ: Ներկայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Գևորգ Վարդանյանը:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մինչ թանգարանի տնօրենի ընտրությունը կձևավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ իր հերթին կընտրի տնօրենին: