Դեկտեմբերի 7-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Բատիր Ա.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 8-ից Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքի ՆԳԳՎ Կոպետդագսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 228 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի և 218 հոդվածի (կեղծ փաստաթղթեր, դրոշմակնիքներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, պատրաստելը, իրացնելը կամ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար: