Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումները:

Նախ Ֆրանսիական ՊՍԺՓարիզում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Այս թիմերի առաջին խաղում հաղթել էր «արքայական ակումբը» 1:3 հաշվով:

Այնուհետև անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կհյուրընկալի պորտուգալական «Պորտուին»: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Լիվերպուլը»` 5:0 հաշվով:

Երկու հանդիպումները տեղի կունենան Երևանի ժամանակով 23:45-ին: