Եվրահանձնաժողովն ու Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Կիևին 50 մլն եվրո հատկացնելու մասին՝ Արևելյան Ուկրաինայի այն տարածքների զարգացման համար, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո:

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի խորհրդի՝ նախարարների մակարդակով, Բրյուսելում կայացած նիստի շրջանակներում:

Ինչպես պարզաբանել են ԵՀ-ի մամուլի ծառայությունում, այդ միջոցները «պետք է օգտագործվեն փոքր ու միջին բիզնեսի աջակցման, հաշտության ապահովման և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքի զարգացման նախագծերի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: