Փարիզի իշխանություններն ավելացնում են կանաչ տարածքները: Նրանք պատրաստվում են 1.350 հա մակերեսով անտառ տնկել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել ածխածնի երկօքսիդի վնասակար արտանետումների ծավալի ավելացման դեմ:

Ահռելի անտառն իր չափով 5 անգամ գերազանցելու է Նյու Յորքի հանրահայտ Կենտրոնական պարկին:

Անտառը տնկվելու է Փարիզի կենտրոնից 30կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում, որը որպես աղբանոց է օգտագործվում: Նախագծի իրականացման համար կպահանջվի 30-50 տարի: