Apple տեխնոլոգիական ընկերությունը ապրիլին կներկայացնի 13 դյույմ անկյունագծով MacBook Air նոութբուքի առավել մատչելի տարբերակը։

Apple-ի առաջին MacBook Air-ը ներկայացրել է Սթիվ Ջոբսը՝ 10 տարի առաջ, որն այդ տարիներին համարվել էր որպես աշխարհում ամենաբարակ նոութբուքը:

Ընկերությունն իր բոլոր գլխավոր մոդելները ներկայացնում է աշնան առաջին ամսին, դա արդեն դարձել է ավանդույթ։ Սեպտեմբերին Apple-ի սիրահարները կտեսնեն միանգամայն նոր MacBook Air, որը կարժենա 999 դոլար: