Սևանում շուտով ֆուտբոլի դպրոց կբացվի, կբարեկարգվի քաղաքային այգին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օրեր առաջ ապագա ֆուտբոլի դպրոցի տարածքում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին ներկա է գտնվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:

Սևանի քաղաքապետարանի ֆինանսական հնարավորությունները մեծ չեն։ Եվ այդ հանգամանքով պայմանավորված` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ Սևանի ֆուտբոլի դպրոցի շինարարության ամբողջ աշխատանքը կկատարվի ֆեդերացիայի կողմից:

ՀՖՖ նախագահը նշել է նաև, որ ֆեդերացիայի ջանքերով կկառուցապատվի և կբարեկարգվի Սևանի նախկին զբոսայգու տարածքը: