Շրի Լանկայում՝ միջէթնիկ բախումներով պայմանավորված, իշխանությունները 10 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել։ Բախումները տեղի են ունենում պետության կենտրոնական շրջանում՝ Տենդենիա քաղաքում:

Բախման հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ: Կանդի շրջանում անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել: Շրի Լանկայի Զբոսաշրջության խթանման բյուրոյի գործադիր տնօրեն Սութեաշ Բալասուբրամանիամի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմն ազդեցություն կունենա զբոսաշրջիկների հոսքի վրա, սակայն այն կլինի աննշան և ոչ երկարատև: