Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի Սիմմոե հրաբուխը ժայթքել է, որի հետևանքով մոտ 2.300 մետր բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է բարձրացել: Հրաբխի ժայթքման հետևանքով Կագոշիմա օդանավակայանում չեղարկվել է մոտ 44 չվերթ:

Տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ աստիճան՝ հնարավոր հինգից, ինչը ենթադրում է, որ արգելվում է լեռը բարձրանալ կամ մոտենալ դրան:

Սիմմոե հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին՝ բաց թողնելով 300 մետր բարձրությամբ ծխի սյուն: