Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է: Այս մասին հայտնում են ԳԱԱ մամուլի ծառայությունից:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ․-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուքմենստանի, Ուզբեկստանի գիտություննրի ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:

2003թ․-ից Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է։ 2007թ․-ին ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ: