Կանադական BlackBerry ընկերությունը երեկ ամերիկյան Քալիֆորնիա նահանգի դատարանում հայց է ներկայացրել Facebook կորպորացիայի դեմ՝ մեղադրելով ընկերությանը մտավոր սեփականության իրավունքի խախտման մեջ։ Պատասխանող կողմ են հայտարարվել նաև ընկերության դուստր ընկերությունները՝ WhatsApp մեսինջերը և Instagram հավելվածը։

BlackBerry ընկերությունը հաստատում է, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը սեփականացրել է BlackBerry նորարությունը՝ WhatsApp-ի և Instagram-ի կատարելագործման ժամանակ օգտագործելով անվտանգության, ինտերֆեյսի և մարտկոցի շահագործման իրենց արտոնագրված մշակումները: Facebook–ը հերքել է մեղադրանքները։ Արդյունքում դատական պատերազմ է սկսվում, քանի որ սոցիալական ցանցը համարժեք պատասխան է տալու կանադական ընկերության հավակնություններին։