ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկ և անձրև է սպասվում։ Այս մասին հայտնել են CNN-ի օդերևութաբանները:

Տարերային աղետի հետևանքում հնարավոր է հոսանքազրկվի Նյու-Ջերսիի, Կոնեկտիկուտի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի և Մեն նահանգների մոտ 40մլն տուն:

Հաղորդագրության մեջ ասվում է․ «Սպասվում է փոթորիկ, որը կգործի մարտի 7-ից մինչև մարտի 9-ը ներառյալ»:

Չորեքշաբթի օրը Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա նահանգ) դպրոցների դասերը հետաձգվել են: Նյու Յորքում բնակիչներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ մասնավոր տրանսպորտային միջոցներով ուղևորություններից: