Հնդկաստանում մեկնարկել են «Միլան 2018» ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում են մոտ 30 նավ։ Այն տեղի է ունենում Հնդկաստանին պատկանող Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում։

Զորավարժությունները սկսել են երեկ երեկոյան և շարունակվելու են մինչև մարտի 13-ը։ Զորավարժություններին մասնակցում են Հնդկաստանի ռազմածովային ուժերի 17 նավ, 11-ը՝ այլ երկրներից՝

Ավստրալիայից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Մյանմայիրց, Սինգապուրից, Շրի Լանկայից և Թաիլանդից։

Զորավարժությունների հիմնական նպատակն այդ երկրների միջև համագործակցության ընդլայնումն է` ծովային տարածքում անօրինական գործողությունների դեմ պայքարելու համար: