Ահաբեկչական խմբավորումները գնդակոծել են մարդասիրական միջանցքը, որով խաղաղ բնակիչները լքում էին Արևելյան Գուտան: Այս մասին ասել է Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն: Այս մասին հայտնել է գազետա․ռու-ն։

«Զինյալները շարունակում են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք փորձում են դուրս գալ Արևելյան Գուտայից: Նրանք կրակ վարում են նաև հումանիտար դադարների ժամանակ»,- ասել է նա:

Պաշտոնյան հայտնել է, որ նախորդ օրերին ոչ մի խաղաղ բնակիչ չի կարողացել լքել բնակավայրը: