Ճապոնիայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ մետաղադրամներով ամենամեծ սափորը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Սա Ճապոնիայում կավե սափորի մեջ ամենաշատ թվով մետաղադրամների հայտնաբերման ամենամեծ դեպքն է», - նշել են թանգարանի մասնագետները: Այն ցուցադրության է ներկայացված մշակութային արժեքների թանգարանում։

Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքում իրականացված պեղումների ժամանակ: Սափորը վնասված չէ: Դրա բարձրությունը 70սմ է: Սափորի մեջ հայտնաբերվել է 260.000 հատ պղնձե մետաղադրամ: Հնագետները ենթադրում են, որ մետաղադրամները թաղվել էին հողի մեջ 15-րդ դարից հետո: Այն ժամանակ պատերազմներ էին ընթանում, ու մետաղադրամների տերը, հավանաբար, ցանկացել է պահել ունեցվածքը: