Իրաքյան Քուրդիստանի օդանավակայանները պաշտոնապես բացվել են միջազգային չվերթների համար: Այս մասին հայտնել է քրդական Rudaw հեռուստաալիքը:

Երեքշաբթի Իրաքի վարչապետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին հայտարարել էր միջազգային չվերթերի վերականգնման մասին դեպի Էրբիլի և Սուլեյմանի օդանավակայաններ։

Իրաքի դաշնային իշխանությունների և Իրաքի Քուրդիստանի հարաբերությունները սրվել էին 2017թ․-ի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում անցկացված հանրաքվեից հետո, որին ժամանակ մոտ 93%-ը կողմ էր քվեարկել Իրաքի Քուրդիստանի անկախացմանը։ Արդյունքում դաշնային իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել Քուրդիստանի ինքնավար մարզի դեմ։