Ստրասբուրգում՝ խորհրդարանի ընդլայնված նիստում ընդունվածբանաձևի համաձայն Եվրախորհրդարանի պատգամավորները հրադադարի հաստատման կոչ են անում Թուրքիային: Բանաձևը կոչ է անում Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից և սկսել կառուցողական դեր կատարել սիրիական հակամարտությունում, ինչը կբխի նաև Թուրքիայի ազգային շահերից:

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Սիրիայում ամբողջությամբ պահպանվեն հումանիտար իրավունքի նորմերը՝ ներառյալ քաղաքացիական անձանց: Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում, ներառյալ Աֆրինը։ Եվրախորհրդարանը կրկին անգամ դատապարտում է դաժանության բոլոր դրսևորումները Սիրիայում, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումները, որոնք գրանցվել են հակամարտության ընթացքում:

Եվրախորհդարանն իր մտահոգությունն է հայտնել «Սիրիայի շրջաններում, հատկապես Արևելյան Գուտայում, Աֆրինում և Իդլիբում իրավիճակի սրացման կապակցությամբ»: