Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր
Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց, զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից բացի շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում