Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են 15-րդ դարի կավե կճուճ։ Վերջինիս մեջ իսկական գանձեր են եղել: Կավե կճուճի մեջ գտնվել է գրեթե 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց:

Դեպքի վայր կանչված մասնագետները պարզել են, որ մետաղադրամների մեծ մասը պատկանում է 15-րդ դարի վերջին: Որոշ մետաղադրամների վրա պատկերված են Անգլիայի արքա Հենրիխ Վեցերորդը, Հռոմի պապ Պողոս Երկրորդը և եպիսկոպոս Դավիթ Բուրգունդիացին: Հնագետները համոզված են, որ այս գտածոն կարող է շատ բան պատմել Հագեշտայն քաղաքի մասին, որտեղ էլ գտնվել է կճուճը: