Ռուս նախկին լրտես՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման շուրջ ծագած սկանդալից հետո Մոսկվան 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, փոխանցում է azatutyun.am-ը։

Հայտարարությունն արվել է մարտի 17֊ին, ըստ որի դիվանագետներին հրահանգվել է մեկ շաբաթվա ընթացքում երկիրը լքել։ Պահանջել է փակել փակել Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը, չեղյալ է հայտարարել Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիրը։

Ավելի վաղ՝ մարտի 12-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր երեք մարդու թունավորման մեջ: Մարտի 14-ին նա այդ միջադեպը որակել է «Ռուսաստանի կողմից Բրիտանիայի նկատմամբ ուժի ապօրինի գործադրում» և հայտարարել է Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մասին: Այսօր Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք հետագա քայլերը։