Samsung Electronics ընկերությունը ստեղծել է նոր առաջատար սարք, որը դեմքերի տարբերակաման 3D գործառույթ կունենա՝ iPhone X-ի Face ID-ի նմանությամբ:

Samsung Galaxy S10 3D տեսախցիկի և համապատասխան ծրագրային ապահովման վրա աշխատում է իսրաելական Mantis Vision ստարտափը Namuga-ի հետ համագործակցությամբ: Նշենք, որ նրանց առաջին համագործակցությունն է, և հետագայում միասին ևս մի քանի ծրագրեր իրականացնելու պլաններ կան։

Namuga ընկերությունը տեսախցիկների մոդուլներ է առաքում միջին և ստորին մակարդակի Samsung սմարթֆոնների համար, այդ թվում Galaxy A և J սմարթֆոնների համար: Ընկերությունը նաև Intel RealSense համալրված իրականության տեսախցիկների համար է մատակարարումներ իրականացնում: