Թուրքական օդուժը կրկին ռմբակոծություններ է իրականացրել Աֆրինում, որի արդյունքում մեծապես տուժել է հիվանդանոցը, ինչպես նաև գրանցվել է թվով 16 զոհ և տասնյակ վիրավորներ։

«Հիվանդները հիվանդասենյակներում էին, երբ սկսվեց ռմբակոծությունը», - նշել է բուժհաստատության ղեկավարը, փոխանցում է Deutsche Welle-ը:

Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման խորհրդից տեղեկացնում են, որ զոհվածների թվում 2 հղի կին կա: Ընդհանուր առմամբ Աֆրինի և արվարձանների ռմբակոծությունից արդեն 43 մարդ է զոհվել այս պահի տվյալներով: