Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) հերքել է լուրերը, թե պատրաստվում է ևս մեկ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Ես երջանիկ եմ ռինգից դուրս: Այլևս երբեք ոչ մի գումարի համար չեմ մենամարտի»,- ամերիկացի բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Ամերիկյան մամուլը գրել էր, որ Մեյվեզերը լիարժեք ծանրաբեռնվածությամբ մարզումներ է անցկացնում և պատրաստվում է ևս մեկ մենամարտի:

Հիշեցնենք, որ օգոստոսին Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին, որը ռևանշ-մենամարտի հույս ունի: