Շրի Լանկայում մարտի 6-ին բուդդայականների և մուսուլմանների բախումների պատճառով մտցված արտակարգ դրությունը չեղյալ է հայտարարվել:

Արտակարգ դրություն էր հայտարարվել՝ Կանդիում բուդդայականների և մուսուլմանների բախումներից հետո բռնության տարածումը զսպելու նպատակով: Բախումների ընթացքում 2 մարդ սպանվել էր, իսկ մուսուլմաններին պատկանող հարյուրավոր օբյեկտներ և ավելի քան 20 մզկիթներ վնասվել էին:

Անցյալ տարվա ընթացքում 2 համայնքների միջև լարվածությունն աճել է, բուդդայական որոշ արմատական խմբեր մուսուլմաններին մեղադրում են մարդկանց իսլամ ընդունելուն հարկադրելու և բուդդայական հնագիտական օբյեկտներն ավերելու մեջ: