Ռոջեր Ֆեդերերը կարիերայում առաջին անգամ մրցաշրջանը մեկնարկել է 17 անընդմեջ հաղթանակով։ ԱՄՆ-ում շարունակվող Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչում շվեյցարացի թենիսիստը 3 սեթում հաղթեց խորվաթ Բորն Չորիչին։ 2 ժամ 19 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 5:7, 6:4, 6:4 հաշիվը։ Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչում շվեյցարացին կմրցի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։

36-ամյա Ֆեդերերի ամենահաջող մեկնարկը եղել էր Մրցաշրջան-2006-ում, որը նա սկսել էր 16 հաղթանակով։ Ռոջեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի մրցաշարի գործող հաղթողն է։