Վենեսուելայում առձեռն դրամական միջոցների սղության պատճառով վենեսուելական փոքրիկ Էլորսա քաղաքը սեփական տարադրամն է ստեղծել, որը կոչվել է հենց քաղաքի անունով՝ «էլորսա»:

Նոր տարադրամը բնակիչները կարող են ձեռք բերել քաղաքի ադմինիաստրացիայում բանկային փոխանցման միջոցով: Չծախսված գումարները կարելի է վերադարձնել և տեղական տարադրամ ձեռք բերել: Թղթադրամների վրա պատկերված է Խոսե Անդրես Էլորսան՝ Իսպանիայից անկախանալու համար մղված պատերազմի հերոսը, ում պատվին էլ անվանակոչված է նաև քաղաքը: Թղթադրամները թողարկվել են երկու անվանական արժեքով՝ 50 հազար և 100 հազար:

Տեղական իշխանությունների կարծիքով «էլորսա»-ն կօգնի տեղի բնակիչներին և հյուրերին՝ վճարումներ անել երկուշաբթի օրերին բացվող տոնավաճառներում: Էլորսայի իշխանություններին անհանգստացրել էր հիպերարժեզրկումն ու առձեռն գումարների պակասուրդը, որոնք քաղաքային առևտրի վրա բացասական ազդեցություն են թողնում: