ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ապրիլի 1-ին կվերսկսեն համատեղ զորավարժությունները: Այդ մասին նշված է Պենտագոնի հայտարարությունում:

Պենտագոնի կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն «ունեն նույն մասշտաբը, ծավալը և ժամանակահատվածը, ինչ նախորդ տարիներին»:

Նախնական տվյալներով՝ Foal Eagle զորավարժություններին կմասնակցի ԱՄՆ 11.500 զինծառայող և շուրջ 290 հազար հարավկորեացի զինծառայող:

«Մեր համատեղ գործողություններն ուղղված են պաշտպանությանը, Հյուսիսային Կորեան չպետք է դիտարկի դրանք որպես սադրանք»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լոգանը: