Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով 15:22-ին: Պեկինից Գուանչժոու ուղղությամբ  չվերթ իրականացնող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց:

Հայտարարության մեջ ասված է, որ ներկայում բոլոր 395 ուղևորները լքել են ինքնաթիռը:   Դեպքի մանրամասները ճշտվում են: Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա: