«Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այս մասին հայտնել է ermenihaber.am-ը։

Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են իրենց ջոկատները քաղաքից դուրս բերելու մասին, բայց միևնույն ժամանակ չեն դադարեցնելու պայքարը: Աֆրինի անկումից հետո քրդերը և նրանց համախոհները բողոքի ձայն են բարձրացրել եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Փարիզում, Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Ստրասբուրգում, Հռոմում, Վիեննայում, Ստոկհոլմում կազմակերպվել են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են, որ Եվրոպան դատապարտի թուրքերի իրականացրած կոտորածն Աֆրինում: