«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջաններից մեկը հանդիսացող Ալ-Քադամը: Գրավումը տեղի է ունեցել նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի կողմից այդ շրջանից զինված ընդդիմությանը ետ մղելուց հետո:

Ալ-Քադամում մարտերը շարունակվել են մեկ օր: «Իսլամական պետության» զինյալները սպանել են շուրջ 40 սիրիացի զինվորների, սիրիական կառավարական բանակի տասնյակ զինվորականներ վիրավորվել կամ գերեվարվել են: Իսկ Արևելյան Գուտայում չդադարող ռմբակոծությունների հետևանքով շուրջ հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, ևս 80 հազար մարդ մնացել է բաց երկնքի տակ: