Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները  ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված  Ս.Ս․-ի տունը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ փորսուղ և մեկ նապաստակ:

Պարզվել  է, որ Ս.Ս․-ն փորսուղը որսացել է իր կողմից լարած թակարդով նոյեմբեր ամսվա վերջերին, իսկ նապաստակը իրեն պատկանող   հրացանով՝  դեկտեմբերի 4-ին Դահրազ գյուղի վարչական տարածքի անտառից: Հրացանն ու որսն առգրավված են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։