Իրաքում հունվարի վերջին մոտ 19 հազար մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

2013թ․-ից 3 հազար մեղադրյալ իրաքյան իշխանությունների կողմից դատապարտվել են մահապատժի: Հունվար ամսվա տվյալների համաձայն, որոնք AP-ին տրամադրել են անունները չնշված իրաքցի պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել է 27 հազար 849 մարդ: Նրանցից մոտավորապես 8 հազարը կալանքի տակ են գտնվում 2013թ․-ից մինչև 2018թ․ ընկած ժամանակաշրջանում ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով: Եվս մի քանի հազար մարդ ազատազրկվել է այն գործողություններից հետո, որոնք անցկացվել են դաշնային իրավապահպան մարմինների, զինծառայողների, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինների կողմից: AP-ն նշում է, որ ձերբակալվածներից շատերը երկար ժամանակ սպասում են դատաքննության սկսվելուն: