Կատալոնիայի անկախության հայտարարումից ի վեր Իսպանիայի կառավարությունը 260 քաղաքական գործիչների է հեռացրել պաշտոններից, ովքեր աշխատում էին ինքնավար հանրակցության կառավարությունում: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, փոխանցում է Ռիանովոստի-ն։

«Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան վարչապետ Մարիանո Ռախոյին մեղադրել է, որ նա «ստել է խորհրդարանում», պնդելով, որ պետական բյուջեից ոչ մի եվրո չի ծախսվել այդ «գործընթացի»՝ Կատալոնիայի նախկին իշխանությունների՝ Իսպանիայից ինքնավարության անջատվելուն միտված մի շարք քայլերի վրա: Հարկային ծառայությունը հետաքննության ընթացքում հաստատել է, որ անկախության շուրջ հանրաքվեի անցկացման համար մոտ 2,2 մլն եվրո գումար է տրամադրվել պետբյուջեից: