Հարավային Օսիայի ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ նշանակության ստորաբաժանումները շուրջ 2000 զինծառայողի և 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավվմամբ մարտական կրակով վարժանքներ են իրականացնում։ Վարժանքներին ուշադրություն է դարձվելու լեռնաանտառային տեղանքում մարտ վարելու, փոխգործակցելու, կրակ վարելու և կրակի կառավարման հմտությունների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ռազմինֆո-ն։

Զորավարժարանում զինծառայողները մարտական կրակ են վարելու Տ-72ԲՄ տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, «َԱկացիա» և ինքնագնաց հրետանային համակարգերով, «Սանի» ականանետերով, ԱԳՍ-17 ավտոմատ և ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետներով։