Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։ Այս մասին հայտնել է azatutyun.am-ը։

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը:

Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին` նաև իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար։

Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ արդեն պետք է գլխավորի Բարձրագույն դատական խորհուրդը: