Դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների օրը։ 1948 թվականի հենց այս օրն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, գրում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը՝ հիշեցնելով, որ այս տարի նշվում է փաստաթղթի ընդունման 70-ամյակը։

Հատկանշական է, որ հռչակագիրը թարգմանվում է ավելի հաճախ, քան աշխարհում ցանկացած այլ փաստաթուղթ։ Հռչակագրի տեքստը գոյություն ունի ավելի քան 500 լեզուներով։

Դրանում հռչակված է յուրաքանչյուր մարդու հավասար արժանապատվությունն ու արժեքը։ Հռչակագիրը և դրա սկզբունքների պահպանումը թույլ են տվել պաշտպանել միլիոնավոր մարդկանց արժանապատվությունը և առավել արդար աշխարհի հիմքերը դնել։