Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում շուտով կգործարկվեն կանանց համար նախատեսված ավտոբուսներ: Այդ մասին հայտարարել է տարածաշրջանի կառավարությունը: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը հայտնել է, որ ուղեգիծ դուրս կգան 50 վարդագույն ավտոբուսներ, որոնք կվարեն միայն կանայք:

Հասարակական տրանսպորտը հնդկուհիների համար համարվում է ամենավտանգավոր վայրերից մեկը: 2012թ․-ին մի խումբ երիտասարդներ Դելիում ուսանողուհու Էին բռնաբարել ավտոբուսում, ինչից հետո աղջիկը մահացել էր: Առաջին վարդագույն ավտոբուսը նահանգի իշխանություններին ներկայացվել էր դեռևս 2017թ․-ին: Նախագիծը հավանության էր արժանացել: Փոխադրամիջոցում տեղադրված է օդափոխիչ և տագնապի կոճակներ: