Թուրքիան Սինոպ նահանգի ռազմական փորձարարական գոտում փորձարկել է սեփական արտադրության առաջին բալիստիկ հրթիռները:

Ներկայացվել են Gokdogan միջին և փոքր հեռահարության, Bozdogan մեծ հեռահարության հրթիռները, որոնց մշակման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2020թ․-ին:

Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունների հարցերով խորհրդի և Ռազմական արդյունաբերության գիտա-հետազոտական ինստիտուտի համատեղ մշակման Gokdogan և Bozdogan հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են 2017թ․-ին: