Հայաստանում օճառի արտադրությունը շարունակում է աճել։ Այդ մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67.3 %-ով և կազմել 18.4 տոննա: 2017թ․-ի հունվարին մեր երկրում արտադրվել է 11 տոննա օճառ:

Հայաստանում 2.2 անգամ ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Հատկապես, 2018թ․-ի հունվարին արտադրվել է 205 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ․-ի նույն ժամանակահատվածում ՝ 93.7 տոննա: