Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանը դեկտեմբերի 10-ին տասնյակ չվերթներ է չեղարկել առատ ձյան պատճառով:

Նրանք աշխատում են մաքրել թռիչքուղին, բայց ձյունը շատ առատ է տեղում: Չվերթների գործողությունը կվերսկսվի անմիջապես, հենց որ այն անվտանգ լինի: Ձյունն սկսել է տեղալ դեռ նախօրեից, դեկտեմբերի 8-ի երեկոյան օդանավակայանն առհասարակ չվերթներ չի ընդունել: Այս պահին չեղարկված են տասնյակ չվերթներ Անստերդամից, Էդինբուրգից և մեկ չվերթ Գերմանիայից:

Բիրմինգհեմի օդանավակայանը միջազգային օդանավակայան է և Մեծ Բրիտանիայում ծանրաբեռնվածությամբ համարվում է յոթերորդը: